ԱԱնժելիկա Ժամհարյան

Ոսկեվազ գյուղում մեքենա է շրջվել. վարորդը մահացել է

Ոսկեվազ գյուղում մեքենա է շրջվել. վարորդը մահացել է

 

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 07։35-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի «Հայասի գրուպ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. կա զոհ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

 

Պարզվել է, որ Honda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդը մահացել է:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ն. Ա.-ի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում