ԳԳոհար Սարգսյան

Ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին. կան տուժածներ

Ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:16-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Շնող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1971 թ․) և «Hyundai» (վարորդ՝ Գ. Խ., ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում