ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաների

ՀՀ ֆինանսների նախարարն Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաների

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 27-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանարապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Նախարար Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առիթով, հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ավելի ամրապնդվել:

Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել ԻԻՀ կառավարության շահագրգռվածությունը` ֆինանսատնտեսական համագործակցության բոլոր ուղղություններով երկու երկրների կապերը զարգացնելու հարցում:

Նախարար Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին և պատրաստակամություն հայտնել ակտիվ համագործակցել ենթակառուցվածքների ֆինանսավորման, առևտրաշրջանառության ընդլայնման, մասնավոր ներդրումների խթանման գործիքների և մի շարք այլ կարևոր ուղղություններով:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ թեմաների, մասնավորապես՝ քննարկել են հանրային ֆինանսների ոլորտում փորձի և գիտելիքի արդյունավետ փոխանակման ուղղությամբ համագործակցության խորացման հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում