ԼԼիլիթ Ասատրյան

ԼՂ հայերի ընդունման հավաքակայան՝ Կապան խոշորացված համայնքում

ԼՂ հայերի ընդունման հավաքակայան՝ Կապան խոշորացված համայնքում

Կապան խոշորացված համայնքի Սյունիք բնակավայրում բացազատվել է ընդունման հավաքակայան Լեռնային Ղարաբաղից տեղահանված և դեպի Կապան ուղևորվող հայրենակիցներին ընդունելու և տեղաբաշխելու ըստ բնակության վայրերի: Աշխատելու են 24-ժամյա ռեժիմով՝ հերթապահությամբ: Ի դեպ, Կապանի փոխհամայնքապետը տեղահանվածներին այս կամ այն կերպ աջակցել ցանկացողներին առաջարկում է դիմել Կապանի համայնքապետարան՝ աջակցությունն առավել հասցեական դարձնելու համար:

Գոռ Թադևոսյան (Կապանի համայնքապետի տեղակալ) - Այստեղ կընդունենք տեղահանվածներին, կհաշվառվեն, որից հետո կտեղաբաշխենք այն բնակության վայրեր, որոնք նախօրոք ուսումնասիրվել է, հաշվառվել է: Այսինքն՝ հաշվառվել են համայնքում առկա ազատ բնակֆոնդի այն բնակարանները, որոնց սեփականատերերը համաձայնություն են տվել իրենց բնակարանները տրամադրելու արցախցիներին տարբեր պայմաններով, ինչպես նաև այն շենք-շինությունները, որտեղ հնարավոր է մարդկանց ինչպես ժամանակավոր, այնպես էլ երկարաժամկետ պահելու համար: 

Հեղինակ՝ Աննա Զախարյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում