ՄՄարիամ Մխիթարյան

Կանադայում ընդդիմությունը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ

Կանադայում ընդդիմությունը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ

Կանադայում ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական ագրեսիայի։ Այդ մասին հայտնում է CBC News-ը։

Ըստ հեռուստաալիքի՝ Կանադայի Նոր դեմոկրատական ​​կուսակցության անդամներ Հիզեր Մաքֆերսոնը և Ալեքսանդր Բուլերիսը նամակ են հղել երկրի ԱԳՆ՝ կոչ անելով «թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են միջազգային իրավունքը խախտելու և տարածաշրջանում մարդու իրավունքները ոտնահարելու համար»։

Ընդդիմության կոչերին ի պատասխան՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին նշել է, որ «դիտարկվում են բոլոր հնարավորությունները»։ «Երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, մենք միշտ ձգտում ենք գործել մյուս պետությունների հետ միասին, քանի որ դա կարևոր է տվյալ երկրի վրա ճնշում գործադրելու համար»,- ասել է արտգործնախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում