ԼԼուսինե Մուրադյան

Մտահոգությամբ հետևում եմ զարգացող և հումանիտար փխրուն իրավիճակին. Վոլկեր Տյուրկ

Մտահոգությամբ հետևում եմ զարգացող և հումանիտար փխրուն իրավիճակին. Վոլկեր Տյուրկ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

«Մտահոգությամբ հետևում եմ զարգացող և հումանիտար փխրուն իրավիճակին։ Կարևոր է, որ տեղում էթնիկ հայ բնակչության իրավունքները պաշտպանվեն, և բոլոր գործողությունները հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա: Բոլոր քաղաքացիական անձանց պաշտպանությունը պետք է լինի բացարձակ առաջնահերթություն: Տուժածները պետք է հասանելիություն ունենան մարդասիրական օգնությանը։

Ներքին տեղահանվածների և փախստականների նման իրավիճակում հայտնված անձանց իրավունքները պետք է լիարժեք պաշտպանվեն, ներառյալ ապահովելով, որ նրանք կարողանան օգտվել վերադառնալու իրենց իրավունքից անվտանգ և արժանապատիվ պայմաններում: Կոչ եմ անում նաև պատշաճ ուշադրություն դարձնել անհայտ կորածների մասին արվող զեկույցներին։

Մարդու իրավունքների կամ միջազգային մարդասիրական իրավունքի ցանկացած խախտում ենթադրում է հետագա գործողություններ, ներառյալ՝ արագ, անկախ և թափանցիկ հետաքննություն՝ ապահովելու պատասխանատվությունն ու փոխհատուցումը զոհերի համար՝ կախված հանգամանքներից։

Պետությունները պարտավորություն ունեն չմերժել էթնիկ, կրոնական կամ լեզվական փոքրամասնություններին սեփական մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու և դրա ծեսերը կատարելու, ինչպես նաև մայրենի լեզվից օգտվելու իրավունքը:

Յուրաքանչյուր պետություն պետք է նաև պաշտպանի իր տարածքում գտնվող փոքրամասնությունների գոյությունն ու ազգային կամ էթնիկ, մշակութային, կրոնական և լեզվական ինքնությունը և խրախուսի այդ ինքնությունը խթանելու պայմանները»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում