ՄՄարիամ Մխիթարյան

Վաշինգտոնը և Բրյուսելը համոզում են Հայաստանի իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Զախարովա

Վաշինգտոնը և Բրյուսելը համոզում են Հայաստանի իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Զախարովա

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են ապակայունացնել եվրասիական տարածքը և դուրս մղել Մոսկվային այնտեղից: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միացյալ Նահանգները Երևանին վերաբերվում է կործանարար ֆանատիզմով. ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերի և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի պատվիրակություններն ու սենատորներ արդեն այցելել են Հայաստան:

Վաշինգտոնը և Բրյուսելը համոզում են Հայաստանի իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ»,- նշել է Զախարովան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում