ԼԼուսինե Մուրադյան

Կառավարությունն առաջարկում է երկամսյա ժամկետում մաքսային հսկողության գոտիներում սահմանել վարքագծի պարտադիր կանոններ. նախագիծ

Կառավարությունն առաջարկում է երկամսյա ժամկետում մաքսային հսկողության գոտիներում սահմանել վարքագծի պարտադիր կանոններ. նախագիծ

Առաջարկվում է հստակեցնել մաքսային ծառայողների կողմից անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը` դրանք դարձնելով գործնականում ավելի կիրառելի, առավել մոտարկելով վարչական ձերբակալման ենթարկելու վարույթային նպատակներին: Միևնույն ժամանակ, սահմանվում է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնների ընդունման Կառավարության լիազորությունը, ինչպես նաև վերջիններիս չպահպանելը` որպես մաքսային կանոնների խախտում: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Մասնավորապես, գործող կարգավորմամբ անձը կարող է վարչական ձերբակալման ենթարկվել 3 օրով. նախագծով առաջարկվում է այդ սահմանաչափը դարձնել 6 ժամ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նախագծերի ընդունման արդյունքում Կառավարությունը երկամսյա ժամկետում պետք է սահմանի մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները:

Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը բխում է միջազգային փորձից. նման կարգավորումներ գործում են ԵԱՏՄ երկրներում, ինչպես նաև Վրաստանում:

Գրեթե ամբողջությամբ ընդունվել են ԱԺ աշխատակազմի համապատասխան վարչությունների առաջարկները:

Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում