ԱԱնժելիկա Ժամհարյան

Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին ԼՂ-ից օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ ԲԿ-ներ

Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին ԼՂ-ից օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ ԲԿ-ներ

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ առողջապահության նախարարությունից:

 

«Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն բոլոր տուժածներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում