ԳԳոհար Սարգսյան

ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը

ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը: Նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի՝ սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։

2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում