ԷԷլեն Պետրոսյան

ՀՀ տեղափոխվել ցանկացող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով

ՀՀ տեղափոխվել ցանկացող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով
ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։
 
«Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը։
 
Հավատացե՛ք, որ նաև ձեր գործողություններից է կախված վիրավորների ճակատագիրը։
Խնդրում ենք ամենայն պատասխանատվությամբ մոտենալ հարցին՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն և հանդուրժողականություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում