ԼԼուսինե Մուրադյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտություն չկա. ԱՆ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտություն չկա. ԱՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

«Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելիությունն ու պատրաստակամությունը՝ ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել առողջապահության նախարարություն:

Ուղարկե՛ք մեզ էլեկտրոնային նամակ՝ նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ:

Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, կապ կհաստատենք:

[email protected],
Հեռախոս` 060808003/1505»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում