ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում տեղավորելու հետ կապված կազմակերպչական բնույթի հարցեր

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում տեղավորելու հետ կապված կազմակերպչական բնույթի հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարզերում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպչական բնույթի հարցեր։

Իրավիճակով պայմանավորված` բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որում ներգրավված են ՏԿԵ նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցներ։ Աշխատանքային խմբերը ընդունելու և զբաղվելու են բռնի տեղահանվածների կարիքներով՝ սկսած նրանց տեղաբաշխումից, մինչև այլ կարիքների ապահովում։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տեղավորման և կարիքների գնահատման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև համայնքերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում