ԼԼիլիթ Ասատրյան

Մենք մեծացնում ենք մեր կարողությունները, որ ՀՀ եկող ԼՂ-ից տեղահանվածների բոլոր խնդիրները հասցեագրվեն. Վարդան Սարգսյան

Մենք մեծացնում ենք մեր կարողությունները, որ ՀՀ եկող ԼՂ-ից տեղահանվածների բոլոր խնդիրները հասցեագրվեն. Վարդան Սարգսյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հոսքը ՀՀ չի դադարում: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում նշել է  ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: 

«Այս ամբողջ ընթացքում անընդմեջ և հումանիտար կայանը, և կոորդինացիոն կենտրոնը մշտապես աշխատանքներ են իրականացնում` հաշվառումը, խնդիրների և կարիքների գնահատումն իրականացնելու համար: 17:00-ի տվյալներով 6650 քաղաքացի է անցել ՀՀ, աշխատանքները շարունակվում են, բոլոր պատկան մարմինները ներգրավված են, հնարավորության սահմաններում բոլոր խնդիրները փորձ է արվում հասցեագրել»,- ասել է նա:

Անդրադառնալով լուրերին, թե Հակարիի կամրջից այն կողմ կիլոմետրանոց խցանումներ են, հարցին` որն է պատճառը, Սարգսյանը պատասխանել է.

«Օրվա ընթացքում որոշակի լուսանկարներ շրջանառվեցին խցանումների պատերներով: Հակարիի կամրջից Կոռնիձոր իրավիճակը վերահսկելի է, խցանումներ չեն գրանցվել, մեքենաների հոսքը տեղի է ունենում բնականոն ռեժոիմով, ամենայն հավանականությամբ դրանց պայմանավորված են կամրջում գործող ադրբեջանական անցակետում մեքենաների տեղաշարժի հետ կապված գործընթացներով»:

Ճշտող հարցին` արդյոք ՀՀ տեղափոխված ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք բոլորը կացարանով կապահովվեն և մյուս խնդիրներ կլուծվեն, Սարգսյանը պատասխանել է.

«Կառավարությունը նշել էր, որ պատրաստ է ընդունել 40 000 ընտանիքի, հավելեմ, որ մենք մեծացնում ենք մեր կարողությունները, անհրաժեշտության դեպքում այս թիվը կարող է ավելանալ, որ Հայաստան եկող բոլոր տեղահանվածների խնդիրները հասցեագրվեն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում