ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ՆԳՆ-ն Միջազգային քրեական դատարանի նախագահի նկատմամբ հետախուզում է հայտարարել

ՌԴ ՆԳՆ-ն Միջազգային քրեական դատարանի նախագահի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Պետեր Հոֆմանսկու նկատմամբ։

Նախարարության որոնողական տվյալների բազայի համաձայն՝ Լեհաստանի քաղաքացի, 1956 թվականին ծնված Պետեր Յոզեֆ Հոֆմանսկին հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի հոդվածով։ ՆԳՆ-ն այլ մանրամասներ չի հայտնում։

Հայտնի է միայն, որ մարտին Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, մասնավորապես՝ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի գրավյալ տարածքներից մարդկանց անօրինական արտաքսման մասին գործի քննության շրջանակներում, ինչը վնաս է հասցրել ուկրաինացի երեխաներին»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Միջազգային քրեական դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն մեր երկրի համար, այդ թվում՝ իրավական տեսանկյունից»։

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն էլ քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավորների դեմ, նրանց կալանքի օրդեր են տվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում