ԼԼիլիթ Ասատրյան

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Սամանթա Փաուեր

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Սամանթա Փաուեր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ այսօր Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։

 
May be an image of 10 people and aircraft
 
«ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Փաուերի հետ Հայաստանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։
 
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին։
 
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի մասին հաղորդումներով և կոչ է անում անարգել մուտք ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոմերցիոն փոխադրումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում