ԼԼիլիթ Ասատրյան

Արթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Արթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող վարկանիշային ԱԱ-ում՝ 97 կգ քաշայինների եզրափակչում հավասար պայմաններում վերջին վայրկյաններին զիջելով Կուբան ներկայացնող Գաբրիել Կինդելանին (3:3)։

Ալեքսանյանը դեռ երեկ ապահովել էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիրը՝ 4 տպավորիչ հաղթանակներից հետո դուրս գալով եզրափակիչ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը Բելգրադում ևս կպայքարի բրոնզե մեդալի, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ուղեգրի համար։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի և Փարիզ-2024-ի ուղեգրի համար կպայքարի նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ):

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում