ՎՎահե Դավթյան

Համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեռհարձակում­­ների զգալի աճ. ԱԱԾ

Համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեռհարձակում­­ների զգալի աճ. ԱԱԾ

Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեռհարձակում­­ների զգալի աճ:  

Նկատվել են ապատեղեկա­տվու­թյան տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։

«Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնա­կառա­վարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանա­կու­թյան օբյեկտների տեղեկատվական համակարգերը։

Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնու­թյուն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոն­ները, իսկ համա­կարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկա­տվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձա­գանք­ման պետա­կան կենտրոն՝ cert.gov.am»,- ասված է ՀՀ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում