Լեռնային Ղարաբաղում զինվորականների համար նախատեսվում է համաներում. Ալիևի օգնական

ՄՄերի Ներսիսյան

Ադրբեջանը քննարկում է վերաինտեգրման բոլոր բաղադրիչները՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Ղարաբաղի հայերին կրոնական, սոցիալական և տնտեսական իրավունքներ կտրամադրվեն Ադրբեջանի կողմից: Այսօր մարդասիրական բեռներ կհասնեն Ղարաբաղ, որպես առաջնահերթություն` դպրոցների, հիվանդանոցների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ծառայությունների համար վառելիքի հարցը կլուծվի»,- հայտարարել է Հաջիևը: Ալիևի օգնականը նշել է, որ նախկին զինվորականների և մարտիկների համար չպետք է խնդիրներ առաջանան, նրանց համար նախատեսվում է համաներում: «Նրանք, ովքեր վայր են դնում զենքերը և խոստանում ուժ չկիրառել ադրբեջանական ուժերի դեմ, ազատ կարձակվեն և կորոշեն՝ մնա՞լ Ղարաբաղում, թե՞ գնալ Հայաստան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

Հաջիևը նշել է, թե վերաինտեգրման ադրբեջանական մոդելը ենթադրում է, որ եթե որևէ մեկը չի ընդունի Բաքվի առաջարկները, ազատ է հեռանալու Ղարաբաղից: Ալիևի օգնականն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմին, նշել՝ 2020 թվականի հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները կմնան և կկատարեն իրենց պարտականությունները մինչև 2025 թվականը:

Միջազգային այլ իրադարձությունները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում