ՀՀայկ Նավասարդյան

ԱԳ նախարարի տեղակալները ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին են ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԱԳ նախարարի տեղակալները ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին են ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը, Պարույր Հովհաննիսյանը և Մնացական Սաֆարյանը հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, ՄԹ, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄԷ-ի, Ճապոնիայի և Շվեյցարիայի՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները դեսպաններին հանգամանալից ներկայացրել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Անդրադարձ է կատարվել նույն օրը՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստին: Ընդգծվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի միասնական և թիրախային գործողությունների անհրաժեշտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում