ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիայի ՊՆ-ն աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին

Թուրքիայի ՊՆ-ն աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական Զեքի Աքթուրքը շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է․

«Ուշադիր հետևում ենք սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սեփական ինքնիշխան տարածքներում ձեռնակված միջոցառումներին, ապօրինի հայկական զինված տարրերի կողմից երկար ժամանակ շարունակվող հարձակումների ու սադրանքների կանխման համար Ղարաբաղում սկսված ռազմական օպերացիային և դրանից հետո կայացված հրադադարի վճռին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ աջակցում ենք իր տարածքային ամբողջականության պահպանման ուղղությամբ Ադրբեջանի կատարած քայլերը, Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված անկեղծ ջանքերը, և շարունակելու ենք իրավացի պայքարում լինել մեր ադրբեջանցի եղբայրների կողքին, որոնց հետ մեկ և միասնական ենք վշտի և ուրախության մեջ՝ «մեկ ազգ, երկու պետություն» ըմբռնումով»,- ասել է Աքթուրքը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում