Անհրաժեշտ են միջազգային գործընկերների հստակ գործողություններ՝ Հարավային Կովկասի ապակայունացում թույլ չտալու համար. Միրզոյան

ԼԼիլիթ Ասատրյան

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, անդրադառնալով սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիային՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից։ Նախարարը հավելել է, որ նույն նպատակն են հետապնդել 2022 թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ԼՂ լիակատար շրջափակումը։

Ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ են միջազգային գործընկերների հստակ գործողություններ՝ Ադրբեջանին զսպելու, Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործություն և ողջ Հարավային Կովկասի ապակայունացում թույլ չտալու համար։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում