Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ թեժ

ԴԴավիթ Մուրադյան

Կերչի նեղուցի հարավային մասում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերը ոչնչացրել են առանց անձնակազմի ուկրաինական երեք կիսաբեռնատար մոտորանավակներ, որոնք փորձել են գրոհել Ղրիմի կամուրջը՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից: Բացի դրանից՝ գերատեսչությունից նշել են, որ Ղրիմից արևմուտք գտնվող Սև ծովի ջրային տարածքում ծովային ավիացիայի ինքնաթիռները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի դեսանտային խմբերով 4 արագընթաց մոտորանավակ:

Ուկրաինական կողմի տվյալով էլ՝ Ռուսաստանը հերթական հարվածն է հասցրել Կրիվոյ Ռոգին: Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը տեղեկացրել է, որ հրթիռակոծության հետևանքով տուժածների թիվը հասել է 74-ի, քաղաքի հիվանդանոցներում գտնվում է 34 մարդ, նրանցից 3-ի վիճակը ծանր է:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում