Վահե Ղազարյանը հետևել է ոստիկանների ատեստացիայի ֆիզիկական պատրաստության ստուգման գործընթացին

ԼԼիլիթ Ասատրյան

Օգոստոսի 29-ին ՆԳՆ կրթահամալիրում կայացել է ոստիկանության ծառայողների ատեստացիայի ֆիզիկական պատրաստության ստուգման փուլը, որին հետևել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

 
Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն է
 

Վահե Ղազարյանը ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավարության ուղեկցությամբ եղել է մարզասրահում և վազքուղում։ Նա հետաքրքրվել է ինչպես ֆիզիկական պատրաստության, այնպես էլ ատեստացիայի ընդհանուր գիտելիքների ստուգման փուլի ընթացքով և հաջողություն մաղթել ոստիկաններին։

 
Հնարավոր է սա 7 մարդ and յոգայով զբաղվող մարդիկ նկարն է
 

Ֆիզիկական պատրաստության ստուգման փուլին նախորդել էր ընդհանուր գիտելիքների ստուգումը: Եվ այն ծառայողները, որոնք դրական արդյունքներ էին ցույց տվել առաջին փուլում, հնարավորություն են ստացել մասնակցելու այս ստուգմանը։ Ատեստացիայի ամբողջ գործընթացը տեսանկարահանվում է։

 

Հիշեցնենք, որ ոստիկաններն ունեն երեք տարի՝ ատեստացիա անցնելու համար: Ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից. ընդհանուր թեստավորման փուլ, ստուգարք՝ ֆիզիկական և կրակային պատրաստականությունից, վերջում՝ մասնագիտական թեստավորում, իսկ գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում՝ նաև հարցազրույց հոգեբանի մասնակցությամբ։

 

Նշված ամբողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարձրանան ծառայողների սոցիալական երաշխիքները։

 

ՆԳՆ կրթահամալիր կատարած այցի ընթացքում Վահե Ղազարյանը եղել է նաև Շահամիր Շահամիրյանի անվան նորակառույց դահլիճում, ծանոթացել պայմաններին։ Նախարարը հետևել է նաև Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթի դիմումների ընդունմանն ու զրուցել դիմորդների հետ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում