Հրամանատարը չէր հիշում՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները ծառայել են իր ջոկում, թե ոչ

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուս նախկին բարձրաստիճան ոստիկանների գործով դատարանում հարցաքննվեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ նախկին դեսպան Լևոն Սարգսյանի ռեֆերենտ Վահան Սարգսյանը: Նրա հարցաքննությունն առնչվում էր ռազմական ոստիկանությունում գրանցված, բայց ըստ մեղադրանքի՝ Սարգսյանի վարորդ աշխատած Նելսոն Սարոյանին: Գործի նյութերի համաձայն՝ Սարոյանը, աշխատանքի չհաճախելով, 14 տարվա ընթացքում ռազմական ոստիկանությունից ստացել է 21 միլիոն 691 հազար դրամ աշխատավարձ:

Վահան Սարգսյան (վկա) - Նելսոն Սարոյանը հիմնական գալիս էր «Մերսեդես 600»-ով, ճիշտն ասած՝ համարները չեմ հիշում: Հիշում եմ, որ Լևոն Սարգսյանը կարող ա հանձնարարություն տար, Նելսոն Սարոյանը գար ընդունարանում նստեր, իրա հանձնարարությունները կատարեր:

12 տարի Լևոն Սարգսյանի ռեֆերենտ աշխատած վկան տեղյակ չի եղել, որ Նելսոն Սարոյանը ոստիկան է: Ի տարբերություն Սարոյանի, որը նախորդ նիստին հայտնել էր, որ Լևոն Սարգսյանից աշխատավարձն առձեռն է ստացել, վկան ասաց՝ ինքն առձեռն չի վճարվել, աշխատավարձ ստացել է միայն ԱԳՆ-ից:

Դատարանում հարցաքննված մյուս վկան Արսեն Հարոյանն էր, որը 2010-16 թվականներին աշխատել է ռազմական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատում ջոկի հրամանատար: Հենց այս ջոկում էին որպես ռազմական ոստիկան հրամանագրված, բայց նշանակման օրվանից Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ աշխատած Խաչիկ Բադեյանն ու Արմեն Մովսիսյանը: 4-5 հոգանոց ջոկը ղեկավարած վկան չէր հիշում՝ այս անձինք ծառայե՞լ են, թե՞ ոչ: Թե՛ մեղադրողի և թե՛ դատավորի բազմաթիվ հարցերին վկան նույնն էր պատասխանում՝ չի հիշում, նույնիսկ չէր հիշում, թե քննիչի մոտ ինչ է խոսել:

Արսեն Հարոյան (վկա) - Հարց եք տալիս, ես էլ ասում եմ՝ չեմ հիշում, ես պարտավոր չեմ հիշելու:

Դատավոր - Ես ձեզ հարց եմ տալիս, լռեք, որ ես խոսում եմ և մի՛ ընդհատեք մյուս անգամ: Հիմա հարց՝ քննիչի մո՞տ էիք հանգամանքները ավելի լավ հիշում, թե հիմա էստեղ՝ դատարանում:

 - Չեմ հիշում, որ էդ հարցին պատասխան տամ:

Դատավորի հարցին՝ առողջական խնդիրներ ունե՞ք, վկան բացասական պատասխան տվեց, հավելեց՝ մարդկանց անուն, ազգանունները չի հիշում, իր տեսողական հիշողությունն է ուժեղ: Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը՝ էական հակասություններ գտնելով Նելսոն Սարոյանի և Խաչիկ Բադեյանի ծառայության ներկայանալ-չներկայանալու հանգամանքների միջև:

Վարդգես Սարգսյան (դատավոր) - Ինձ Խաչիկ Բադեյան անունով զինծառայող չի ներկայացել, երբեք գրավոր հրաման չեմ ստացել, որ նա հանդիսանում է զինծառայող, այն էլ՝ իմ ջոկի:

Վկան մի կարևոր հանգամանք էլ էր նշել ցուցմունքում, այն, որ զորակոչի ժամանակ, երբ անձնակազմը քիչ է եղել, օրը մեջ են ծառայել, 2 օրվա փոխարեն: Հրապարակված ցուցմունքից հետո վկան ասաց՝ այն, ինչ ասել է նախկինում, պնդում է նաև հիմա:

Ըստ մեղադրանքի՝ Խաչիկ Բադեյանը, աշխատանքի չհաճախելով, 17 տարվա ընթացքում ռազմական ոստիկանությունից ստացել է 20 միլիոն 500 հազար դրամ, Արմեն Մովսեսյանը՝ 9 տարվա ընթացքում 14 միլիոն դրամ: Այսպիսով՝ Վլադիմիր Գասպարյանը այս դրվագներով մեղադրվում է խոշոր չափի վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Գործով անցնող մյուս ամբաստանյալը՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը՝ խոշոր չափի վատնում, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը՝ պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու, ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ օժանդակելու համար: Չորսն էլ մեղադրանքները չեն ընդունում: Մյուս նիստին կհարցաքննվի 5 վկա, որոնցից 2-ին դատարանը բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում