ՆԳ նախարարը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները սպանությունների, գողությունների և այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ

ԼԼիլիթ Ասատրյան

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

 
Հնարավոր է սա 6 մարդ, լուսավորություն, ամբիոն and տեքստ նկարն է
 

Մասնակցել են ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամները, Կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, ծառայությունների, Երևանի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը։

 

Նշվել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

 
Հնարավոր է սա 3 people նկարն է
 

Ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, ինչպես նաև հանցավորության դինամիկայի միտումները, հանցավորության շարժընթացի մանրամասներ։

 

Ամփոփվել են 2023 թվականի առաջին կիսամյակում առանձին ծառայությունների գործունեության արդյունքները և կատարված աշխատանքներով գրանցված ցուցանիշները։

 
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը անդրադարձ է կատարել հասարակական կարգի պահպանության և հասարարական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, վեր հանել առկա խնդիրներն ու բացթողումները՝ դրանք վերացնելու ուղղությամբ տալով հստակ հանձնարարականներ։

ՆԳ նախարարը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները սպանությունների, սպանության փորձերի, խարդախությունների, գողությունների և այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ընդգծել է, որ չի կարելի բավարարվել գրանցված արդյունքներով, և անհրաժեշտ է ողջ ներուժը կենտրոնացնել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու վրա։

Քննարկվել են առանձին հանցատեսակների դեմ պայքարի մեխանիզմները, տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում