Առաջիկա բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել. Ալեն Սիմոնյան

ԼԼիլիթ Ասատրյան

Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել, և մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում, և բանակին ուղղված գործողությունները և բարեփոխումները հենց այդ տրամաբանությամբ են առաջ գնում. անկախ նրանից՝ սադրանքներ կլինեն, թե չեն լինի, մենք այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի սահմանին ադրբեջանական սադրանքներին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա, սակայն, կարծում է, որ առաջիկա բանակցություններից կարելի է առաջընթաց սպասել:

«Կարող ենք սպասել, որովհետև պետք է ասեմ, որ բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, և առաջարկները և քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս, մի տեղ մենք ենք ձևակերպումներին համաձայնում, մի տեղ ադրբեջանական կողմն է ձևակերպումների հետ համաձայնում, այնումենայնիվ, ես այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»,- ասաց Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում