Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է գլխավոր դատախազի նոր տեղակալ

ԼԼիլիթ Ասատրյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:

Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի թեկնածությունը:

Հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները, համակարգում անցած ճանապարհը և ևս մեկ անգամ ընդգծել իր կողմից Դատախազությունում բարձր պաշտոններում կատարվող նշանակումների տրամաբանությունը. «Նշանակումները կատարում եմ երկար տարիներ Դատախազությունում ծառայած, փորձ ունեցող այն աշխատակիցներից, որոնք անկախ անձերից, ժամանակներից և իրավիճակներից հավատարիմ են եղել իրենց մասնագիտությանը, իրենց առաքելությանն ու մեր հայրենիքին»:

Կոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել Լիլիթ Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ՝ կարևորելով նրա պրոֆեսիոնալիզմը, աշխատանքի նկատմամբ նվիրվածությունն ու պատասխանատու լինելը:

Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Լիլիթ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել, որ պատրաստ է ավելի մեծ պատասխանատվությամբ կատարելու իր աշխատանքը:

Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունը այստեղ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում