«Ասենք թե եսիմ որ գյուղում մեկը կա, ի՞նչ կապ պիտի ունենամ». Ծառուկյանը՝ ընտրակաշառքի ցուցակի մասին

ԼԼիլիթ Ասատրյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` ամբաստանյալի աթոռին: Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց նրա և «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործի քննությունը:

Ընտրակաշառք տալու համար մեղադրվող Ծառուկյանը իրեն մեղավոր չի ճանաչում:

Գագիկ Ծառուկյան («Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ) - Ես 5 տարի ա՝ նույն բանը ասել եմ, մինչև հիմա էլ ասում եմ՝ եթե ես մեղավոր լինեի, ես կցանկանայի, վաղուց արդեն վաղեմության ժամկետը անցել, կդիմեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճեն: Դա հիմնական հասկանալի պիտի լինի ձեզ և մյուսներին:

Լրագրողներն այլևս հնարավորություն չունեցան դատարանում՝ նիստերի դահլիճում, Ծառուկյանին ու գործով անցնող մյուս ամբաստանյալին տեսանկարահանելու, պաշտպանական կողմը դատավորի հարցին ի պատասխան ասաց՝ թեև կողմ են նիստի լուսաբանմանը, բայց դեմ՝ տեսա- և լուսանկարահանելուն: Նիստը սկսվելուց հետո դատարանը ճշտեց Ծառուկյանի ինքնությունը:

Գագիկ Ծառուկյան - Գագիկ Կոլյայի Ծառուկյան, ազգությամբ հա՞յ, իհարկե, կրթությունը՝ բարձրագույն, աշխատում եք՝ այո՛, Օլիմպիական կոմիտեի նախագահն եմ, «Մուլտի գրուպ կոնցեռնի» սեփականատերն եմ: Ամուսնացած եք, խնամքին ունեք անչափահաս երեխաներ, մի հատ տղաս ա, նախկինում դատվածություն չե՞ք ունեցել՝ ո՛չ, առողջական վիճակը՝ ընտիր:

Գագիկ Ծառուկյանն ասաց՝ մեղադրական եզրակացությունը առավոտյան է ստացել, ինչն էլ պատճառ դարձավ նիստը հետաձգելուն: Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին այս գործով խուզարկությամբ հայտնաբերված ցուցակներից, որոնք վերաբերել են ընտրողներին, ակտիվիստներին տված գումարին: Ասաց՝ ինքը դրանց հետ առնչություն չունի:

- Էն անձինք, որոնց բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել ա ցուցակները, դրանց հե՞տ էլ առնչություն չունեք:

- Ես ասենք թե եսիմ որ գյուղում ով կա, ես ի՞նչ գործ ունեմ նրա հետ:

2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ըստ մեղադրանքի՝ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը պատմել է, որ Ծառուկյանն իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Պողոսյանն էլ դիմել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ գումար ստանալու համար։ Այս դրվագի վերաբերյալ հարցին էլ Ծառուկյանը հետևյալ կերպ պատասխանեց.

Գագիկ Ծառուկյան - Ճանաչելով այդ մարդին, որ հարգանք ունի, բոլորն իրեն ընդունում են, ասել են, որ կարա ինքը մասնակցի, եթե մենք հաջողության դպքում, էդ հաջողությունը, համապատասխան գործ կտանք, այդքան բան ա եղել, բայց մեղադրանքում նշվում է... 

Գործով մյուս ամբաստանյալ Սեդրակ Առուստամյանը նույնպես մեղադրանքը չի ընդունում:

Գագիկ Ծառուկյան - Ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանել եք՝ ո՛չ: Վազգեն Պողոսյանի հետ ինչ հարաբերությունների մեջ եք:

Առուստամյանն ասաց՝ գործով առանցքային անձի՝ Վազգեն Պողոսյանի հեռ առերեսվել է:

Գագիկ Ծառուկյան - Որ ես իրան ո՛չ կաշառք եմ տվել, ո՛չ փող եմ տվել, ընտրությունների մասին ոչ մի զրույց չենք ունեցել, ինքը պնդել է, որ եղել է՝ ո՛չ:

Թե ի վերջո ինչ հակասություններ են եղել իր և Պողոսյանի ցուցմունքների միջև, որ առերեսման անհրաժեշտություն է եղել, Առուստամյանն այդպես էլ չասաց: Ըստ գործի նյութերի՝ խոսքը 90 միլիոն դրամ ընտրակաշառքի մասի է: Այս գործի վաղեմության ժամկետները թեև անցել են, սակայն Ծառուկյանն ու Առուստամյանը դեմ են այդ հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում