Նիկոլ Փաշինյանը Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխգործակցությանը միտված քայլերը:

Մարկետա Պեկարովա Ադամովան տեղեկացրել է, որ նախատեսում է առաջիկայում այցելել Հայաստան` երկկողմ բարեկամական խմբի պատգամավորների ուղեկցությամբ:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է տարբեր ուղղություններով ընդլայնելու կապերը Չեխիայի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և այլ թեմաների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում