Նախատեսվում է մարզերում և Երևանում ստեղծել Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Ինչպես Կառավարության նիստին նշեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը` նախատեսվում է մարզային մակարդակում (նաև Երևանում) ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ, որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:

«Հատկանշական է, որ քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայումս մարզային վարչությունները լուծարվելու են: Տարածքային ստորաբաժանումների ձևավորման համար նախագծով առաջարկվում է ունենալ բաց մրցույթ, ինչպիսի փորձ ունենք պարեկային ծառայությունում: Գաղափարական փոփոխության շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև պաշտոնային անվանափոխություն` օպերլիազորից անցնելով քրեական ոստիկանի պաշտոնի: Այս ստորաբաժանումները առավել թիրախային կրթական ծրագրի շրջանակներում օպերատիվ կերպով համալրելու համար կմշակվի և կիրականացվի քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել առնվազն բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները: Դրանցից հետո նախատեսվում է  համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պայմաններն են լինելու պարեկային ծառայության կոնկրետ պաշտոնում ծառայության որոշակի ստաժը ու ապագայում ներդրվելիք քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը: Ոստիկանությունում ներդրվելու է բազային և շարունակական կրթության գաղափարը: Քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվելու են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած՝ դրանով իսկ ապահովելով ծառայության գրավչությունը: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում համապատասխան հաստիքների թվաքանակի ճշտման, ձևավորվելիք ստորաբաժանումների պատշաճ նյութատեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ: 

Օպտիմալ և արդյունավետ կառավարման ապահովման նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան ոստիկանության պետի տեղակալները, ըստ այդմ՝ առանձին տեղակալի օղակ չենք ունենա»,- ասաց Վահե Ղազարյանը:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում