ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարները քննարկել են թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման հարցեր

ԱԱրսեն Մկրտչյան

Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը: Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանը, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի իրավասու մարմինների ղեկավարներ, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարությունը:

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ համակարգող խորհրդի կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը։
Քննարկվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության նախապատրաստման հարցը, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Հայաստանի Հանրապետությունում։ Քննարկվել են նաև 2022 թ. ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում թմրամիջոցների հետ կապված իրավիճակի փոփոխության հիմնական միտումները և 2023 թ. առաջին կիսամյակում փոփոխությունների կանխատեսումները։

Մասնակիցները ներկայացրել են նաև հավաքական անվտանգության տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության իրավիճակային գնահատականը՝ նկատի ունենալով Աֆղանստանում տիրող լարված իրավիճակը։ Կարևորվեցին տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող թմրահանցագործությունների հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների հնարավորությունները և նշված բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները։
Նիստում մասնակիցները կարևորեցին թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ջանքերի սերտ համակարգման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում