Կոտայքի մարզի պարեկները բեռնատարում առանց փաստաթղթի փայտանյութ են հայտնաբերել

Ապրիլի 22-ի երեկոյան Կոտայքի մարզի պարեկները Հրազդան-Հանքավան ճանապարհին իրականացրած ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար, որը բարձված էր փայտանյութով:

Վարորդը Հրազդանի բնակիչ էր, ուղևորը` Մարմարիկ գյուղի: Պարզվել է, որ փայտանյութը մարմարիկցի 56-ամյա տղամարդունն է, որը բեռի համար փաստաթուղթ չուներ: Փայտանյութով բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում