Ոստիկանները թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպք են բացահայտել․10 անձ ձերբակալվել է

ԱԱրսեն Մկրտչյան

ՆԳՆ ոստիկանությունից հիշեցնում են՝ 2023 թվականը հայտարարվել է թմրամոլության և թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Թմրամիջոցների իրացման բազմադրվագ հերթական դեպքը արձանագրվել է ապրիլի 20-ին։ Թմրաշղթայի առաջին օղակը ոստիկանների տեսադաշտում էր հայտնվել ապրիլի 5-ին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել են Երևանի 25-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 0,41 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց և ծալովի դանակ: Դեպքի առթիվ ապրիլի 5-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Շենգավիթի բաժնի ծառայողները քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ պարզել են, որ 25-ամյա երիտասարդին թմրամիջոցն իրացրել է մայրաքաղաքի 56-ամյա մի բնակիչ։ Նա ապրիլի 7-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու հիմքով ձերբակալվել է։
Ապրիլի 7-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արտաշիսյան փողոցի՝ 56-ամյա տղամարդուն պատկանող տնակում։ Հայտնաբերվել են 0,7 գրամ մեթամֆետամին, 0,75 գրամ ափիոն և 280 մլգ մեթադոն տեսակի թմրամիջոցներ:

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզվել է նաև, որ 56-ամյա տղամարդուն թմրամիջոց է իրացրել 41-ամյա մի տղամարդ։ Նա ապրիլի 11-ին ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու հիմքով ձերբակալվել է և, իր վարած «Ֆոլքսվագեն» մեքենայով և ուղևորներով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 6,1 գրամ մեթամֆետամին, իսկ ուղևորների մոտից՝ 2,92 գրամ մարիխուանա և մոխրացած հետքերով ծխամորճ:
Իրավապահների միջոցառումներով պարզվել է նաև 41-ամյա տղամարդուն թմրանյութեր իրացրած անձի ինքնությունը, որը Երևանի 56-ամյա մեկ այլ բնակիչ է։
Բացահայտման աշխատանքներին միացել են նաև ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները։

Ապրիլի 20-ին ՔՈԳՎ և Շենգավիթի ոստիկանները, ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների հետ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմքով ձերբակալել են 56-ամյա տղամարդուն։
Նույն քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել 56-ամյա տղամարդու հետ փոխկապակցված անձի՝ 47-ամյա կնոջ՝ Վաղարշապատում գտնվող բնակարանում։ Արդյունքում հայտնաբերվել են 366,78 գրամ հաշիշ, 89,13 գրամ ափիոն, 2,11 գրամ մեթամֆետամին թմրամիջոցներ, 4500 եվրո կեղծ թղթադրամներ, ինչպես և թմրամիջոցի հետքերով 3 կշեռք և բազմաթիվ կոլբաներ:

Շարունակելով միջոցառումները՝ իրավապահները նույն օրը ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմքով ձերբակալել են Երևանի 51-ամյա մի բնակչի, ինչից հետո խուզարկվել է նրա՝ Ֆանարջյան փողոցի բնակելի տան հարակից շինությունը․ հայտնաբերվել 8,38 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:

Նշված շինության հարակից տարածքում հայտնաբերվել է նաև մայրաքաղաքի 48-ամյա մի բնակիչ, որը նույն կասկածանքով ձերբակալվել է։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 0,57 գրամ մեթամֆետամին, մոխրացված հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ապօրինի թմրաշրջանառության ծավալները մեծանում են՝ պայմանավորված նաև տեխնոլոգիաների զարգացմամբ՝ հատկապես տելեգրամյան ալիքներով։

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ թմրանյութերի օգտագործումից և դրանք շրջանառելուց:
Թմրամոլության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է։ Հետևաբար, ամեն օր նոր թափ է ստանում հանցատեսակի դեմ պայքարը, նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում