Ոստիկանության ծառայողներին հոգեբանական աջակցության ցուցաբերումը՝ առավել սթրեսակայուն համակարգի ստեղծման միջոց

ԱԱրսեն Մկրտչյան

Ապրիլի 18-ին Երևանում անցկացվել է «Հոգեբանական ծառայությունների ներգրավվածությունը ոստիկանության համակարգում» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այն համատեղ կազմակերպվել էր ՆԳՆ-ի և ԵԱՀԿ-ի կողմից։ Քննարկմանը մասնակցել են հոգեբանության ոլորտում գործունեություն ծավալող հոգեբանական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես են եկել ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը և ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը։ Նրանք ոստիկանության բարեփոխումների շրջանակներում կարևորել են ոստիկանության համակարգում հոգեբանական ծառայությունների ներգրավման անհրաժեշտությունը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը խոսել է պարեկային ծառայության ընդունելության ժամանակ դիմորդների հետ հարցազրույցները հոգեբանի մասնակցությամբ անցկացնելու հաջող փորձառության մասին։ Այն հնարավորություն է տալիս տարբեր հարցերի, իրավիճակային խնդիրների ներկայացմամբ ձևավորել դիմորդի նախնական հոգեբանական նկարագիրը, ինչն ավելի է հեշտացնում ընդունող հանձնաժողովի որոշման կայացման գործընթացը։ Նա նաև կարևորել է հոգեբանական ծառայությունների ներգրավվածության շարունակականության ապահովումը՝ ընդգծելով, որ հոգեբանական աջակցությունը պետք է ուղղորդի ոստիկաններին ծառայողական գործունեության ընթացքում։

ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը բացման խոսքում կարևորել է ԵԱՀԿ և ՆԳՆ համագործակցության շրջանակներում ոստիկանության բարեփոխումներին ուղղված համատեղ իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի մասնագետ Նատալի Սահակյանն անդրադարձել է ոստիկանության համակարգում հոգեբանական ծառայությունների ներգրավման անհրաժեշտությանը, առաջիկայում նախատեսվող գործընթացներին և ներկայացրել օրակարգային հարցերը: Նա նշել է, որ անպայման հաշվի կառնվեն մասնագետների տեսակետները, կարևորել է անհատի հոգեբանական նկարագրի բացահայտման գործիքակազմի ներդրման արդիականությունը։

Հոգեբանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետները քննարկել են ծառայողների հոգեբանական առանձնահատկությունները բացահայտելու մեթոդներն ու համապատասխան գործիքակազմերը ՝ ընդգծելով հոգեբանական թեստերի կիրառման անհրաժեշտությունը։
Մասնակիցները կարևորել են ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ հնարավոր սթրեսային իրավիճակում հայտնված ծառայողին հոգեբանական աջակցության ցուցաբերումը։

Քննարկման ընթացքում մասնագետներն անդրադարձել են հաղորդակցության հմտությունների ձևավորման գործում առանցքային նշանակություն ունեցող սոցիալ-հոգեբանության կրթական մոդուլի կիրառման անհրաժեշտությանը։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել օրակարգային հարցերի առանձնահատկությունները, փոխանակել մասնագիտական կարծիքներ՝ ոլորտում հոգեբանական-կրթական բաղադրիչների ընդլայնման վերաբերյալ:

Նմանօրինակ քննարկումները շարունակական են։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում