Ապահովադիրների 56%-ի համար ԱՊՊԱ-ն էժանացել է, 23%-ի համար՝ թանկացել

ՄՄուշեղ Իսախանյան

Եթե վարում եք ավտոմեքենայի մի մոդել, որը վարող այլ քաղաքացիներ ամենաշատն են վթարների մասնակից դառնում, ամենայն հավանականությամբ, Ձեզ համար ապահովագրավճարը կբարձրանա: Արդա՞ր է արդյոք սա: Ապահովագրական շուկայի ազատականացման հետևանքով գին ձևավորող ընկերությունները կարծում են՝ այո, վիճակագրություն է և վերջ: Վարորդները համաձայն չեն. եթե երբևէ վթար չեն ունեցել, ցածր ռիսկայնության գոտում են, ինչու պետք է շատ վճարեն միայն այն պատճառով, որ բյուջետային դասի մեքենա են վարում:

Մյուս աղմուկ բարձրացրած չափորոշիչը վարորդի սեռն էր, ապահովագրողներից մեկը որոշել էր, որ կանայք ավելի վատ վարորդ են ու ապահովագրությունը նրանց համար պետք է ավելի թանկ լինի: Բարեբախտաբար, սեռական այս խտրականությունը գնի ձևավորման վերջնական բանաձևից հանվեց, հավանաբար հասարակական արձագանքի պատճառով:

«Լուրերի» ստացած բողքոների մի մասում, գնի ձևավորման տրամաբանություն ընդհանրապես չկար. մեկի դեպքում անհիմն թանկացում է եղել, մեկ ուրիշի համար չարդարացված էժանացում: Իքնին ազատականացումը վատ գաղափար չէ, նախ կապահովի ոլորտում մրցակցություն, վարորդներին էլ կընձեռի ընտրության հնարավորություն...

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում