ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ՆԳ նախարարությանը

ԱԱրսեն Մկրտչյան

Մարտի 24-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանին։

Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված 30-ամյա ամուր և արդյունավետ համագործակցությունը, որը հիմնվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել մինչ այժմ իրականացված աշխատանքի և Ներքին գործերի նախարարությանն ու ենթակա ծառայություններին ցուցաբերած աջակցության համար։ Նա հատկապես ընդգծել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի աջակցությունը՝ ուղղված ոստիկանությանը, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից փրկարար ծառայությանը ցուցաբերած աջակցությունը։

Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է համագործակցության շնորհիվ կյանքի կոչված ծրագրերն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու աջակցել Ներքին գործերի նախարարության նախաձեռնած բարեփոխումներին։

Արտակարգ և լիազոր դեսպանը կատարված աշխատանքներից առանձնացրել է պարեկային ծառայության ստեղծումը, որն արդեն դրական արդյունքներ է արձանագրում։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում անդրադարձ է կատարվել ՆԳՆ կրթահամալիրի, ջրային պարեկային ծառայության ձևավորման աշխատանքներին ու ծառայություններում կանանց ներգրավվածությանը։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում