Հափշտակություններ WhatsApp, Viber, Telegram և այլ հավելվածների միջոցով. ոստիկանության անդրադարձը

ԱԱրսեն Մկրտչյան

Ոստիկանությունը բազմիցս անդրադարձել է WhatsApp, Viber, Telegram և այլ հավելվածների միջոցով կատարվող հանցագործություններին՝ նպատակ ունենալով իրազեկմամբ կանխարգելել դրանց տարածումը։
Եվս մեկ անգամ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին զգուշանալ հավելվածներով առևտրային գործարքներ իրականացնելուց:

Ապրանքը վաճառողի համաձայնելու դեպքում նույն հավելվածի միջոցով նրան ուղարկում են հատուկ հարմարեցված, նմանեցված, այսպես ասած՝ ֆիշինգային կայքեր, որոնք հնարավորություն են տալիս հանցավորին հափշտակել վաճառողի բանկային հաշվի գումարները։ Մասնավորապես, վաճառողը նրանց ուղարկած հղումով հավաքում է իր բանկային քարտի տվյալները՝ հանցավորին հնարավորություն ընձեռնելով հասանելիություն անկանխիկ դրամական միջոցներին։

Թիրախավորվում են հատկապես առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։ Վերջերս տարածում են ստացել «Հայփոստի» կայքի նմանությամբ ստեղծված կեղծ էջի միջոցով խարդախությունները։ Հանցավորը WhatsApp հավելվածի միջոցով վաճառողի հետ կապ հաստատելուց և նրան համոզելուց հետո խնդրում է ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետև խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում և այնտեղ վճարել ապրանքի համար: Վաճառողին մնում է միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով ու փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները։ Տվյալները լրացնելուց հետո վաճառողը դառնում է հանցագործության զոհ։

ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում գործում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժին, որը մասնագիտացած է համացանցային հանցագործությունների բացահայտման գործում։
Առցանց տիրույթում հափշտակությունների զոհ չդառնալու համար իրավապահները հորդորում են գործարք չանել կասկածելի գնորդների հետ, լինել զգուշավոր, կեղծ կայքերում չմուտքագրել բանկային քարտի տվյալները։

Իսկ եթե արդեն տրամադրել եք ձեր բանկային քարտի տվյալները և կրել ֆինանսական կորուստներ, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագիտացված ստորաբաժանմանը կամ զանգել 1-02, 011-56-27-18 հեռախոսահամարներով, խորհուրդ են տալիս իրավապահները:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում