Սերժ Սարգսյանի եղբորից ու կնոջից դատախազությունը պահանջում է բռնագանձել 4 միլիարդ 500 մլն դրամ

ԼԼիլիթ Ասատրյան

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի և նրա կնոջ՝ Արմինե Հարությունյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը: Դատախազությունը պահանջում է Սարգսյանից և նրա կնոջից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 4,5 միլիարդ դրամ և 1 միլիարդ 200 միլիոնի գույք:

Լյովա Սագսյանը 2018-ից հետախուզվում է, ըստ դատարան ներկայացված տեղեկության՝ նրա բնակարանի դուռը մշտապես փակ է: Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց՝ իր վստահորդը Հայաստանում չէ:

Նախորդ նիստին դատարանը բավարարել էր հայցը փոփոխելու դատախազի միջնորդությունը: Սա հիմք ընդունելով՝ պատասխանող կողմը դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեց:

Ամրամ Մակինյան (պատասխանողի ներկայացուցիչ) - Մենք գտնում էինք, որ դատարանը պետք է թույլ չտա հայցվոր կողմին պահանջել գույք, որն անգամ հայցվոր կողմի համոզմամբ օրինական է:

Մակինյանն ասաց՝ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ՝ իշխանական լիազորություններն անցնելու հանցակազմով:

Ամրամ Մակինյան - Երբ որ ես հանցագործության մասին հաղորդում ներկայացրի արդեն ԱԱԾ, ակնհայտ էր, որ դատավորը՝ որպես մարդ, ֆիզիկական անձ, արդեն այս պահից սկսած իմ նկատմամբ կանխակալ և ընդգծված բացասական վերաբերմունք է ունենալու: Այս պայմաններում, գտնում եմ, որ այն անձը՝ նախագահող դատավորը, որն արդեն ունի ակնհայտ բացասական վերաբերմունք այս գործով, չի կարող հանդիսանալ որպես անաչառ դատավոր:

Դատախազի խոսքով՝ Քաղաքացիական օրենսգիրքը հայցի փոփոխություն նախատեսում է, և այն իշխանական լիազորություններն անցնելու որևէ հանցակազմ չունի:

Տիգրան Ենոքյան (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ) - Հաղորդումը չի ենթադրում դատավճիռ, այն էլ՝ օրինական ուժի մեջ մտած, և այստեղ ներկայացված հանգամանքներից պարզ է դառնում, որ հաղորդումը ներկայացվել է՝ զուտ հաշվի առնելով այն, որ նախագահող դատավորն ընդունել է հայցվորի միջնորդությունը՝ հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ:

Դատարանը մի քանի ժամ անց խորհրդակցական սենյակից վերադարձավ և մերժեց միջնորդությունը: Պատասխանողի մյուս ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն էլ միջնորդեց կասեցնել գործի վարույթը, քանի որ Սահմանադրական դատարանում քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Հայցվոր կողմը միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը կներկայացնի մարտին:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում