2022-ին նախաձեռնվել է 9 քրեական վարույթ անօրինական միգրացիայի դեպքերով

ՎՎարդուհի Բալյան

9 քրեական վարույթ, որից 4-ն արդեն 8 անձի վերաբերյալ դատարանում է. 2022 թվականի 10 ամիսների անօրինական միգրացիայի վերջին տվյալներն են:

Լիանա Հակոբյան (ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ) - Նշված վարույթներով 11 անձ ձերբակալվել է, որից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Վիզա ստանալու համար տարբեր մեխանիզմներ են գործի դրվում: Դրանցից մեկը արտասահման մեկնող մշակութային կամ սպորտային խմբերի ցուցակին անուններ ավելացնելն է:

Լիանա Հակոբյան - Մեկ այլ՝ ավելի տարածում գտած մեխանիզմը անօրինական միգրացիայի կազմակերպիչների հետ տարբեր տուրիստական կազմակերպությունների համագործակցությունն է, որոնք, իրենց շահագրգռվածությունից ելնելով, իրենց փորձը, ունեցած կապերը ներդնում են, որպեսզի նպաստեն անօրինական միգրացիայի կազմակերպմանը և ամեն կերպ նպաստեն վիզաների ստացմանը:

Դատախազի խոսքով՝ մուտքի կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելը կատարվում է երկու եղանակով:

Լիանա Հակոբյան - Մի դեպքում անձը կամ կազմակերպությունը, որն ստանձնել է միգրացիայի կազմակերպումը, ինքն է խոստանում համապատասխան փաստաթղթեր ձեռք բերել, պատրաստել, կազմել, այսպես ասած, փաթեթը, որը պետք է ներկայացվի վիզա ստանալու համար, և մեկ այլ դեպքում տվյալ անձը կամ կազմակերպությունը, որն իրականացնելու է միգրացիոն գործընթացը, ուղղորդում է քաղաքացուն, թե բովանդակությամբ կեղծ ինչ փաստաթղթեր և տեղեկություններ պետք է ներկայացնի:

Դատախազը նշում է, այս հանցատեսակի դեմ պայքարում կարևոր է քաղաքացի-իրավապահ մարմին գործակցությունը:

Լիանա Հակոբյան - Ինչի եմ շեշտադրումը կատարում այդ հանգամանքի վրա. որովհետև դա բավականին լատնետային հանցագործություն է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկու կողմն էլ գործարքի, իրենց շահը ունեն:

Այս հանցագործության վերաբերյալ քննված քրեական գործերի գերակշռող մասը վերաբերել է Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ապօրինի ստանալուն:

Նախորդ 5 տարիների համեմատ այս հանցագործությունների վիճակագրությունը հետևյալն է.
2017-ին ազատազրկման է դատապարտվել 6 քաղաքացի, 2018-ին՝ 10: Դեպքերի աճ գրանցվել է 2019 թվականին՝ դատապարտվել է 24 մարդ: 2020-ին՝ 7 հոգի: 2021-ին անօրինական միգրացիայի 8 քրեական գործ է հարուցվել, տվյալները դեռ ամփոփման փուլում են: Այս արարքի պատժաչափը գործող նոր օրենսդրությամբ խստացվել է. նշված հանցավոր արարքի համար Հայաստանի քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում 4-8 տարի ժամկետով, նախորդ օրենսդրության 3-7 տարվա փոխարեն:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում