Կնախատեսվեն շինհրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության նորմերի պահպանման կարգավորումներ

ԼԼիլիթ Ասատրյան

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները համակարգային կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով: Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորումները պատվիրատուին չեն պարտադրում շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում պարտադիր նախատեսել կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ: Որոշմամբ առաջարկվում է նշվածը դարձնել որպես պայմանագրերի նախագծերում ներառվող պարտադիր պայման, զուգահեռ դրանց խախտման համար պայմանագրերի նախագծերում նախատեսելով նաև պատասխանատվություն նախատեսող կարգավորումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել, որ շինարարական ծրագրերի գնման դեպքում պայմանագրում (նախագծում) պետք է ներառվեն հետևյալ պարտադիր պայմանները․

- կապալառուն կնքվելիք պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարում է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունն այդ աշխատանքների համապատասխանությունը հսկում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան,

- պատվիրատուն շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների նկատմամբ կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ աշխատանքների կատարման ողջ ընթացքում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջների, այդ թվում շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների չպահպանման յուրաքանչյուր արձանագրված դեպքի համար: Ընդ որում դեպքերը և դրանց ի հայտ գալու պարագայում կիրառվելիք պատասխանատվության միջոցները սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության»,

- գնումների դիմաց վճարումները, ներառյալ կանխավճարի հատկացումը, իրականացվում է հաշվի առնելով լիազորված մարմնի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևով նախատեսված պայմանները։

Արդյունքում կկարգավորվեն շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները՝ բացառելով հայեցողական մոտեցումների կիրառումը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել է, որ խոսքը շինհրապարակներում ստանդարտներ սահմանելու մասին է: «Այսինքն՝ շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, այնտեղ աշխատողներն ինչ վիճակում պետք է լինեն, ինչ հագուստ պետք է կրեն և անվտանգության ինչ միջոցներ նախատեսեն: Այստեղ հարցերը բազմաշերտ են: Մենք տեսանք, որ Երևանում փոշու ինչպիսի աննախադեպ մակարդակ կա: Շինարարության ծավալները, այո՛, շատ մեծ թափ են հավաքել, բայց, մյուս կողմից, մենք անընդհատ այդ ահազանգերը ստանում ենք և տեսնում ենք նաև, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում: Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում: Մենք պետք է այս հարցում լինենք հետևողական:

Մյուս կողմից՝ շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, և նաև այնտեղ աշխատողներն ինչ տեսք պետք է ունենան, և շինհրապարակն ինչպես պետք է տարանջատվի մնացած քաղաքացիների առօրյա կյանքից: Սրանք բոլորը շատ կարևոր հարցեր են և ունեն և՛ անվտանգային, և՛ արդեն ասացի՝ բնապահպանական, և՛ էսթետիկ, և՛ սոցիալ-հոգեբանական նշանակություն: Կարող է նույնիսկ հարց հնչել՝ արդյոք մենք չափից ավելի ժամանակ և ուշադրություն չենք տրամադրում այս՝ մեր ընդհանուր օրակարգի մեջ փոքր թվացող հարցին: Բայց, իմ կարծիքով, նախկինում սրա մասին բազմիցս խոսել ենք, սա փոխաբերական իմաստով՝ ԴՆԹ մակարդակի խնդիր է. ԴՆԹ մակարդակի խնդիրներում շեղումները հետագա պրոցեսներում շղթայական մեծ և տեսանելի հետևանքների են բերում: Եվ ես կարծում եմ, որ այո, մենք բոլոր մակարդակներում մեր երկրում պետք է ստանդարտները սահմանենք, և ոչ միայն սահմանենք, այլև հետևողական լինենք այդ ստանդարտների իրականացման, ներդրման և պահպանման առումով: Այդ առումով այն շատ եմ կարևորում և կարևորում եմ, որ մենք հետևողական լինենք՝ ոչ թե մեկ որոշում ընդունենք, ասենք՝ մենք մեր անելիքն արեցինք, այլ հետագայում նաև տեսնենք՝ այդ որոշումներն ինչպես են աշխատում, աշխատում են թե չեն աշխատում: Եթե չեն աշխատում կամ լավ չեն աշխատում, պետք է դրանք լավարկենք և շարունակենք աշխատել այդ ուղղություններով»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում