Դատարանը նիստերի դահլիճից դուրս որոշում է կայացրել թույլատրել Քոչարյանին երկու անգամ լքել երկիրը

ԼԼիլիթ Ասատրյան

Երեք մլն և մեկ մլն դոլար կաշառք ստանալու համար մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը դժգոհեց դատավոր Աննա Դանիբեկյանի այն գործողություններից, որով նա, առանց նիստ հրավիրելու, Քոչարյանին երկրից բացակայելու թույլտվություն է տվել, նախ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը, ապա՝ դեկտեմբերի 6-13-ը:

Գևորգ Բաղդասարյան (մեղադրող դատախազ) - Ինչի՞ մասին է խոսքը։ Ինչո՞ւ է դատարանը վարութային բնույթի հարցերը լուծում դատական նիստերի դահլիճից դուրս՝ աշխատասենյակում։ Խափանման միջոց գրավի պայմաններից մեկը, Կառավարության որոշման համաձայն, սահմանահատման արգելքն է։ Դուք խափանման միջոցը փաստացի չեզոքացնում եք դատական նիստերի դահլիճից դուրս։ Ինչու եք Ռոբերտ Քոչարյանինն անում դատական նիստերի դահլիճից դուրս, Արմեն Գևորգյանինը՝ դատական նիստերի դահլիճում:

Քանի որ սա վարութային հարց է, դատախազը նշեց՝ ակնկալում է դատարանի պարզաբանումը: Ի պատասխան, սակայն, դատավորն ասաց՝ պարտավոր չէ որևէ պարզաբանում ներկայացնել:

Աննա Դանիբեկյան (դատավոր) - Եթե դատարանը բավարար է համարում սահմանահատումը թույլատրելու համար կողմի ներկայացրած հիմքերը, ապա թույլտվություն կարող է տալ նաև առանց դատական նիստի, նաև հաշվի առնելով հարցի հրատապությունը: Այդ նպատակով դատարանը հարկ չի համարում առանձին նիստ հրավիրել, դրա նպատակահարմարությունը չի տեսնում:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 2 միլիարդ դրամի չափով: Դատական այս նիստին նա չէր մասնակցում: Նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, անաշխատունակ է, ապա դատարանին ներկայացրեց բժշկական փաստաթուղթը: Երկրից իր պաշտպանյալի բացակայելու միջնորդություն ուներ նաև Արմեն Գևորգյանի պաշտպանը: Դատավորն ասաց՝ կծանոթանա հիմքերին և համապատասխան լուծում կտա: Դատախազը առարկություն ներկայացրեց՝ կրկին պնդելով, որ միջնորդությունը նիստից դուրս քննարկվել չի կարող: Դանիբեկյանը նշեց՝ մեղադրող կողմը ներկայացված նյութերին ծանոթանալու ժամանակ տվեց, տեղեկացնելով՝ կարող են դիրքորոշումը գրավոր ներկայացնել: Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում