Մեկ օրում՝ ապօրինի ծառահատման 3 դեպք. Թումանյանի բաժնի ոստիկանների բացահայտումները

ԼԼիլիթ Ասատրյան

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերվում են ոչ միայն ստուգողական շրջայցերի ընթացքում, այլև օպերատիվ տվյալներն իրացնելիս։ Նոյեմբերի 15-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղի անտառտնտեսության հանդամասերից մեկում հայտնաբերել են բենզասղոցով կանգուն ծառեր հատող մի տղամարդու։ Դսեղի 47-ամյա բնակիչը հասցրել էր փայտանյութը մասամբ մանրացնել ու բեռնել մեքենան։ Տղամարդը փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։

Ապօրինի ծառահատման երկրորդ դեպքը բացահայտվել էր Մարց գյուղում։ Բաժնի ոստիկանները Լոռու մարզային վարչության քրեական հետախույզների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանդամասերից մեկում բենզասղոցով կանգուն ծառեր հատելիս հայտնաբերել էին 40 և 58 տարեկան երկու տղամարդու։ 58-ամյա տղամարդը իրավապահներին հայտնել է, որ փայտանյութն իրենն է, ինքն է խնդրել 40-ամյա համագյուղացուն, առանց համապատասխան թույլտվության, հատել կանգուն ծառերը։ Տղամարդը փայտանյութն իր բակ տեղափոխելու համար դիմել էր նույն գյուղում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։ Նա էլ իր բեռնատարով գնացել էր հատված ծառերը տեղափոխելու։

Շարունակելով միջոցառումները՝ Թումանյանի բաժնի ոստիկանները նույն օրը հայտնաբերել են ապօրինի ծառահատման երրորդ դեպքը՝ դարձյալ Դսեղի անտառտնտեսության հանդամասերից մեկում էր։ Դսեղցի 47-ամյա տղամարդը բենզասղոցով հատել էր լորենիներ, մասնակի մանրացրել ու բեռնել էր իր մեքենան։
Փայտանյութով բեռնատարները տեղափոխվել են Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում