ՊԵԿ նախկին պաշտոնյայից 4.6 մլրդ դրամի ապօրինի գույքի ու գումարի բռնագանձման պահանջով գործը դատարանում է

ԼԼիլիթ Ասատրյան

ՊԵԿ նախկին պաշտոնյա, գնդապետ Վահրամ Գուրողլյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գործի նյութերն են: Դատախազությունը պահանջում է գնդապետից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 4 միլիարդ 600 միլիոն դրամին համարժեք գույք և դրամական միջոց:

Դատախազությունը պահանջում է Գուրողլյանից, նրա կնոջից, որդուց, զոքանչից բռնագանձել 18 անշարժ գույք Երևանում, որոնցից 14-ը՝ Հյուսիսային պողոտայում՝ 6 բնակարան, 6 ավտոտնակ, հասարակական նշանակության 2 տարածք, 2 անշարժ գույք Կոտայքի մարզում, 2 տրանսպորտային միջոց, նաև Ավստրիայում գտնվող 2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցների այն մասը, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով: Իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքերի միջին շուկայական արժեքը՝ 1 մլրդ 602 միլիոն դրամ: Հայցում ներկայացված է նաև 175 մլն 650 հազար դրամ բանկային հաշիվների մնացորդ, փոխառության բռնագանձման պահանջ:

Միհրան Բուլղադարյան (ՀՀ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Ինչպես նաև իրավասու մարմինը ներկայացրել է հայցապահանջում 298 միլիոն հազար դրամի չափով պահանջ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, և 2 միլիարդ 612 միլիոնի չափով դրամական պահանջ՝ որպես ապօրինի ծախս:

Վահրամ Գուրողլյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը հայցադիմումը ամբողջությամբ անհիմն է որակում, նշում՝ մոտ 130 թերթ առարկություն են ներկայացրել:

Գեղամ Հակոբյան (Վահրամ Գուրողլյանի փաստաբան) - Եթե դատախազությունը մի փոքր օբյեկտիվություն ցանկանար ցուցաբերել, երկրորդ տարբերակ չէր կարող դիտարկվել, այլ ձևով չէին կարող գնահատվել: Ամբողջությամբ սուբյեկտիվ իրենց գնահատողական դատողությունը ի չարս գործադրելով, խեղաթյուրված մեկնաբանություններով նրանք դիտարկել են էս ամբողջ գույքի ունեցվածքը ապօրինի, մինչդեռ յուրաքանչյուր գույքի ծագումը փաստաթղթերով հստակ հիմնավորված է:

Հակոբյանի խոսքով՝ իրավասու մարմինը օրինական է համարել Գուրողլյանի ծնողների գույքը, դրա վարձակալությունից և վաճառքից ստացած վճարները, սակայն ըստ նրա՝ դատախազությունը դրանք չի դիտարկել որպես իր վստահորդի եկամուտ:

Գեղամ Հակոբյան - 98 թվականից այդ գույքը տրված է եղել Ամերիկայի դեսպանատանը տարեկան 24 հազար ԱՄՆ դոլար վարձավճարով, դա հիմնական աղբյուրն է հանդիսացել հետագա գույքերի ձեռքբերման: Մի փոքր օբյեկտիվություն ցուցաբերելու պարագայում անառարկելիորեն հիմնավորվում էր յուրաքանչյուր գույքի օրինական ծագումը:

Դատախազը նշում է՝ փաստաբանի ներկայացրած դիրքորոշումը ուսումնասիրվել է, և որոշակի գույքերի օրինականությունը հիմնավորվել է, իսկ հայցապահանջը ներկայացվել է չհիմնավորված գույքերի վերաբերյալ: Վահրամ Գուրողլյանը 1997 թվականից զբաղեցրել է պետական պաշտոններ ներքին գործերի նախարարությունում, ոստիկանությունում, մինչև 2015 թվականը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության պետը:

Միհրան Բուլղադարյան - Նրա և նրա ընտանիքի անդամների, այսինքն՝ փոխկապակցված անձանց եկամուտները աշխատավարձի տեսքով կազմել են 72 միլիոն դրամ, իհարկե հաշվարկվել են նաև ստացված փոխառություններն ու վարկային միջոցները, սակայն, այնուամենայնիվ, ինչքան էլ փոխառություններ և վարկային միջոցներ, որոշակի գույքեր դարձել են օրինական, ամեն դեպքում 4 միլիարդ 600 միլիոն դրամի մասով չի հիմնավորվել գույքերի պահանջը օրինական եկամուտներով ձեռքբերման պահին:

Վահրամ Գուրողլյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի վրա որպես հայցի ապահովման միջոց կալանք է դրվել: Գործն այժմ դատաքննության փուլում է:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում