Դեռ կան դատավորներ, որոնք շահագրգռվածությունից ելնելով կարող են առաջ գցել մեկի գործը. Անդրեասյան

ԱԱրսեն Մկրտչյան

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է ընդամենը մեկ օր առաջ Արդարադատության նախարարի պաշտոնից հեռացած Կարեն Անդրեասյանի և նրա տեղակալ Երանուհի Թումանյանցի թեկնածությունները: Առաջինը ամբիոնին մոտենում է Անդրեասյանը, նշում՝ լավ դատական համակարգ ունենալուն փորձել է նպաստել որպես դասախոս, փաստաբան, Մարդու իրավունքների պաշտպան և նախարար, արձանագրում է՝ մասնակի հաջողություններ է գրանցել:

ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԲԴԽ ԱՐԴԱՐ ՁԱՅՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Կարեն Անդրեասյան (ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու) - Եթե լինի վստահության քվե, ես կլինեմ ԲԴԽ այն անդամներից մեկը, որ կգործեմ արդար, իսկ դա արդեն բավարար է ավելի շատ բան անելու դատական համակարգի համար, քան այն բոլոր թվարկածս պաշտոններում ու հանգամանքներում, որ ինձ շանս է տրվել ունենալ:

Արդարադատության նախկին նախարարի կարծիքով սխալ է տպավորությունը, թե Բարձրագույն դատական խորհրդի անդամի լծակները քիչ են, ընդգծում է՝ խորհրդի անդամն ունի արդար քվեարկելու առաքելություն և իր մեկ ձայնով հաճախ կարող է շատ ավելին անել, քան արդարադատության նախարարը մեկ տարում:

Կարեն Անդրեասյան - ԲԴԽ-ում մի քանի շատ արդար մարդիկ սպասում են, որ արդար ձայների քանակն այնտեղ ավելանա, ես գնում եմ դառնալու այդ մեկ ավելի ձայնը այն կշեռքում, որը կշռելու է դեպի արդարություն:

Հարցուպատասխանի ընթացքում «Քաղպայմանագրից» Հասմիկ Հակոբյանը մեջբերեց մամուլի հրապարակումներն այն մասին, որ Կարեն Անդրեասյանը մասնավոր իրավաբանական ընկերություններից մեկի սեփականատեր է: ԲԴԽ անդամի թեկնածուն հերքեց լուրերը, բայց հավելեց՝ իր կինն ունի բաժնեմաս այդ ընկերությունում:

Կարեն Անդրեասյան - Օրենքում չկա որևէ արգելք, որ դու չես կարող լինել այս հարգարժան մարմնի անդամ, եթե քո որևէ ազգական կամ մտերիմ զբաղեցնում է իրավաբանական որևէ ընկերությունում որևէ դերակատարում:

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՈՑԸ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐՆ ԵՆ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Պատասխանելով ուշացած արդարադատության վերաբերյալ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին, Կարեն Անդրեասյանն ընդգծեց՝ 2013-ին, երբ ինքը Մարդու իրավունքների պաշտպան էր, դատական համակարգի խոցը համատարած կաշառակերությունն էր, հիմա՝ համատարած ուշացումները: Այս հարցում, սակայն, օբյեկտիվ պատճառ էլ կա՝ դատավորների գերծանրաբեռնվածությունը:

Կարեն Անդրեասյան - Լինում են առանձին դեպքեր, երբ դատական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք իրենց շահագրգռվածությունից ելնելով կարող են առաջ գցել ինչ-որ մեկի գործը: Կարող են դիտավորյալ էլ ձգձգել այն, ինչը որ կարող էին չձգձգել: Այս տեսակի դեպքերում ԲԴԽ խնդիրն է լինելու բացահայտել և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր չարամիտ են և չարագործ են, և օգնել նրանց, ովքեր իրենք են զոհը այս բոլոր ձգձգումների:

ԹՈՒՄԱՆՅԱՆՑԸ ՆՇԵՑ, ՈՐ ԱՆՁԱՄԲ Է ԱՌՆՉՎԵԼ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ

Կարեն Անդրեասյանից հետո ամբիոնին մոտեցավ Երանուհի Թումանյանցը, շեշտեց արդարության ձգտման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Թեկնածուն հայտնեց՝ աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում անձամբ է առնչվել անարդարությանը:

Երանուհի Թումանյանց (ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու) - Դա եղել են դեռևս Հյուսիսային պողոտայում առկա դեպքերը, և դրա արդյունքում, իսկապես, դատական իշխանության կողմից խայտառակ իրավիճակները, որոնք ունեինք, և ՄԻԵԴ-ը հետագայում դրանք արձանագրեց, ֆիքսեց, և մինչև այսօր մենք ունենք 6-րդ հոդվածի խախտումներով ստացվող դատական որոշումներ Եվրոպական դատարանի կողմից և հարկատուների շնորհիվ վճարում ենք այդ գումարները:

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆՑԸ՝ ԲԴԽ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՆԴԱՄՆԵՐ

Թեկնածուների ելույթներից հետո խորհրդարանն անցավ փակ և գաղտնի քվեարկությանը: Լրագրողներն էլ Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ԲԴԽ անդամների կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում իր ընտրության հարցը: Անդրեասյանը նշեց՝ նման քննարկում չի եղել:

Կարեն Անդրեասյան - Քանի որ դեռ թափուր է ԲԴԽ նախագահի պաշտոնը, եթե ես ընտրվեմ, ենթադրում եմ՝ լինելու է քննարկում, քվեարկություն, և, այո, ես էլ եմ հավակնում մյուս 5 գիտնական անդամների հետ լինել այդ պաշտոնում:

Ազգային ժողովի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվեցին 67 «կողմ» ձայնով: Նորընտիր անդամները պաշտոնը ստանձնեցին հանդիսավոր երդմամբ:

 

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում