Խոշտանգումների, կոռուպցիոն որոշ հանցագործությունների քրգործերը այսուհետ կքննվեն Քննչական կոմիտեում

ԼԼիլիթ Ասատրյան

Խոշտանգումների, կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը այսուհետ կքննվեն Քննչական կոմիտեում. պատճառը օրենսդրական փոփոխություններն են:

Արսեն Այվազյան (Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ) - Հակակոռուպցիոն կոմիտեն ի սկզբանե ձևավորվել էր քննելու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը: Սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի գերծանրաբեռնվածության պայմաններում վերջին շրջանում հարց առաջացավ բեռնաթափելու այդ ծանրաբեռնվածությունը, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեն կարողանա ըստ էության իր բուն գործով զբաղվել:

Քրեական դատավարության օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններից հետո հակակոռուպցիոն կոմիտեն քննում է միայն պետական և հանրային ոլորտի կոռուպցիոն հանցագործությունները: Բացի այդ՝ մինչ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, Հատուկ քննչական ծառայությունը քննում էր խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերը, ձևավորումից հետո այն փոխանցվել էր Ազգային անվտանգության ծառայությանը:

Արսեն Այվազյան - Վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ արդեն Ազգային անվտանգության ծառայությունից խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերը փոխանցվում են Քննչական կոմիտեի ենթակայությանը:

Քննչական կոմիտեն Հայաստանում այսօր գործող 4 քննչական նախաքննական մարմիններից ամենամեծն է, քննում է քրեական գործերի մոտ 95 տոկոսը՝ նշում է Արսեն Այվազյանը: Խոսելով կոմիտեի ծանրաբեռնվածության մասին՝ Քննչական կոմիտեի փոխանագահն ասում է՝ դա հաղթահարել ստացվում է տարածքային ստորաբաժանումների ուժերի միջոցով:

Արսեն Այվազյան - Միայն Քննչական կոմիտեն է, որ ունի տարածքային ստորաբաժանումներ և բաշխվածությունն այս գործերի տարածքներում մարզերում, Երևանի վարչական շրջաններում ավելի արագացնում է գործերի քննությունը, ավելի հեշտացնում է գործերի քննությունը և դրանով պայմանավորված համոզված եմ այս վերջին օրենսդրական փոփոխությունները չեն կարող էական ազդեցություն ունենալ քննիչների ծանրաբեռնվածության առումով:

2021 թվականի դրությամբ՝ Քննչական կոմիտեն քննել է ավելի քան 40 հազար քրեական գործ: Այվազյանը վստահեցնում է՝ չնայած ծանրաբեռնվածության մեծացմանը՝ բոլոր քրեական գործերով իրականացվելու է պատշաճ քննություն:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում