Դաշնակցությանը խորհուրդ եմ տալիս իրենց ավագ ընկերների գործողությունները վերլուծեն, հասկանան. Անդրանիկ Քոչարյան

ԱԱլիս Մելիքսեթյան

Վրանները հավաքելը շատ կարևոր որոշում էր: Իրենց լիդերը՝ Սերժ Սարգսյանը, փաստորեն արձանագրեց, որ «Դիմադրություն» շարժումն ունի լիդեր՝ Իշխան Սաղաթելյանը: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

Քոչարյանի խոսքով՝ ընդդիմադիրները, բնականաբար, իրենց երեկվա որոշումը պետք է արձանագրեին նաև որպես հաղթանակ:

«Հաղթանակի մեջ պետք է տեսնեն, որ եթե իրենք չլինեին, ՀՀ-ն վաղուց ոչնչացված պետք է լիներ: Դա այդպես չէ: Մենք էլ ասում ենք՝ Հայաստանին համերաշխություն է պետք, և համերաշխության հարթակն Ազգային ժողովին է: Ինչի՞ են փախել Ազգային ժողովից, ինչի՞ չեն վերադառնում»,- ասաց Քոչարյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե չե?ն եղել արդյոք այնպիսի հանգամանքներ, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվեր, և ընդդիմության գործողություններն օգնել են խուսափելու դրանից, պատգամավորը պատասխանեց՝ կուզեր, որ ընդդիմությունը գիտակցեր՝ իրենք կարևոր առաքելություն ունեն:

«Բազմիցս ասել եմ՝ իշխանությանը պետք է ընդդիմություն, և ընդդիմությունը պետք է այնպիսին լինի, որ եթե ակնկալիք ունի վաղը իշխանություն դառնալ, շարժվի Սահմանադրության պահանջներով: Մեր ասածը դա է: Թե ինչ կարձանագրեն՝ իրենց իրավունքն է: Պահանջը դրել են, մեկ ամիս լրացավ, ինչ գործողություն ասես արեցին, և, վերջին հաշվով, պետք է նախկին փորձերն էլ ուսումնասիրեն՝ դեռ 90-ականներից սկսած: Նույն Դաշնակցությանը խորհուրդ եմ տալիս իրենց ավագ ընկերների գործողությունները վերլուծեն, հասկանան, որ մեր ամենակարևոր արժեքը մեր պետությունն է, պետականությունն է:

Քոչարյանն ընդգծեց՝ իրենք շարժվում են ժողովրդի տված մանդատի պահանջներով:

«Մեզ պետք է ընդդիմություն: Քանի Սերժ  Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կան, իրենց տրամաբանությամբ, իրենք չեն կարող ընդդիմադիր դաշտը լցնել: Երբ ձևավորվում էր իշխանությունը 2018-ին, պետք է ձևավորվեր նաև ընդդիմությունը: Դրանք զուգահեռ պետք է լինեին: Իրենք շատ էին կարոտել իշխանությանը և հիմա այդ կարոտախտը չեն կարողանում բավարարել: Ավելի առողջ ընդդիմություն լինելու դեպքում մենք շատ էֆեկտիվ ընթացքի մեջ կլինեինք»,- ասաց պատգամավորը:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք քննարկվո՞ւմ է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը, Քոչարյանը տվեց բացասական պատասխան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում