87 քրեական գործ, 91 մեղադրյալ՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքերն են

ԱԱրևիկ Աբելյան

87 քրեական գործ, 91 մեղադրյալ. 2021 թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքերն են: 29 քրեական գործ 53 անձի վերաբերյալ դատարանում է:

Քրեական գործերից 67-ն առնչվում են ընտրակաշառք տալուն, ստանալու միջնորդությանը, օժանդակությանը կամ կազմակերպմանը:

Հայկանուշ Բաղդասարյան (Հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ) - Ազգային ժողովի նախկին ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրակաշառքի հետ կապված հանցագործության դեպքերի հետ համեմատած սա բավականին մեծ թիվ է կազմում: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին 11 քրեական գործ է եղել՝ ընտրակաշառքների հետ կապված հանցագործությունների գործերով:

Դատարան ուղարկված քրեական գործերից 5-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, 4 անձ ազատազրկվել է, իսկ 3-ը դատապարտվել են ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Հայկանուշ Բաղդասարյան - Ընդ որում՝ բոլորովին վերջերս ունեցանք նոր դատավճիռ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը սատարող անձի կողմից ընտրակաշառք տալու դեպքով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը սատարող անձի կողմից շուրջ 80 տասնյակից ավելի քաղաքացիների սննդամթերքի ձևով բաժանվել էր ընտրակաշառք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դաշինքի օգտին քվեարկելու համար:

Նախաքննության ընթացքում մեղադրյալներից 24-ը կալանավորվել են: Հենց այս 24-ից 8-ը եղել են խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի թեկնածու, 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության:

Այս պահին թեկնածուներից միայն մեկի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Հայկանուշ Բաղդասարյան - «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրված թեկնածու Ռուբեն Խլղաթյանը, որը խմբի կազմում, այլ անձի հետ նախնական համաձայնությամբ,  շուրջ 140 ընտրողներին հասցեական ընտրակաշառք բաժանելու փորձի համար առաջադրվել էր մեղադրանք, մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատարան, և դատարանի արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքում:

Խլղաթյանը դատապարտվել է ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվել: Ընտրակաշառքի վերաբերյալ վերջին բացահայտումը եղավ մայիսի սկզբին, երբ ընդդիմության հավաքներին հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով խուզարկություններ էին իրականացվել Դաշնակցության Արմավիրի գրասենյակներում: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ ընդդիմադիր ուժը անցած տարվա ընտրություններում շուրջ 10 մլն դրամի կաշառք է բաժանել։ Որպես ապացույց՝ հրապարակել ցուցակներ, որտեղ՝ «Հատկացում շտաբից», «Հատկացում Գերագույն մարմնից» գրառումների տակ նշված են ամսաթվեր ու մեկը մյուսին հաջորդող գումարի չափեր: ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավարն ու մյուս անձն այս պահին կալանավորված են հավաքներին մասնակցելուն հարկադրելու համար: Ընտրակաշառքի գործով նախաքննությունը շարունակվում է:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում