Ստորագրված նոր փաստաթուղթն էլ ավելի կսերտացնի հայ-չեխական փոխգործակցությունը իրավապահ ոլորտում

ԱԱրսեն Մկրտչյան

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Հայաստանում էր Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակությունը՝ տնօրեն, բրիգադի գեներալ Ռադիմ Դրագունի գլխավորությամբ։

Մայիսի 30-ին պատվիրակությանն ընդունել են ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանն ու ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ Արմեն Մկրտչյանը կարևորել է ԵՄ երկրների իրավապահ կառույցների հետ ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը։ Նշել, որ Չեխիայի իրավապահների հետ Հայաստանի ոստիկանությունը արդյունավետ համագործակցում է 2014 թվականին Պրահայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բրիգադի գեներալ Ռադիմ Դրագունն ընդգծել է փոխգործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչն ուղղված է կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության, կիբեռհանցավորության, ահաբեկչության, կոռուպցիայի և այլ հանցատեսակների դեմ պայքարին։

Հանդիպմանը ներկայացվել է ՀՀ ոստիկանությունում բարեփոխումների ընթացքը։ Կողմերը հույս են հայտնել, որ 2021 թվականին ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագիրը նոր մակարդակի կբարձրացնի իրավապահ երկու կառույցների համագործակցությունը։

Նույն օրը Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր վարչության պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ նա բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի իրավապահ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։ Ռադիմ Դրագունն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը, ինչն ուղղված է հանցավորության դեմ պայքարին։

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով պայմաններ են ստեղծվում մասնագիտական սերտ կապերի համար, ինչպիսիք են՝ համատեղ աշխատանքների համաձայնեցումն ու կազմակերպումը, փորձագետների և մասնագետների փորձի փոխանակումը, աշխատանքային հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպումը, տեղեկատվության փոխանակումը և այլն։

Մայիսի 31-ին Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակությունն այցելել է ոստիկանության կրթահամալիր։ Կրթահամալիրի ղեկավարության ու պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ չեխ գործընկերները շրջել են կրթահամալիրի տարածքում, եղել ուսումնական կենտրոնում, մարզասրահներում և փորձակայանում, որտեղ ներկայացվել են ուսումնական գործընթացի մանրամասներ։
Պատվիրակությունը եղել է նաև ոստիկանության պատմության թանգարանում, որտեղ նրանց ներկայացվել է Հայաստանի ոստիկանության 104-ամյա պատմությունն ու անցած ուղին։

Հունիսի 1-ին պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, եղել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում