Կրակել էին գոմեշներին, մորթել ու միսն իրացրել մսամթերքի շուկայում

ԳԳևորգ Թոսունյան

Ապրիլի 10-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ Իջևան քաղաքի «Այապի բաղ» տարածքում անհայտ անձը կրակել էր իր երկու գոմեշներին, ապա մորթել՝ տեղում թողնելով գլուխներն ու փորոտիքը։ Տուժողին պատճառվել էր մոտ մեկ միլիոն դրամի վնաս: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Իջևանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 11-ին բաժին բերման ենթարկվեց 4 տղամարդ։ Նրանք տվեցին խոստովանական բացատրություն։ Պարզվել է, որ կենդանիներին մորթելուց հետո բերման ենթարկվածներից երկուսը միսն իրացրել էին մայրաքաղաքի մսամթերքի շուկաներից մեկում։

Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում